Մայք Թայսոնը՝ ռինգ վերադառնալու մասին

Ամերիկացի բռնցքամարտիկն իր կարիերայում 50 հաղթանակ է տարել և պարտվել 6 մենամարտում

Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ վերադառնալու հնարավորության մասին:

«Ես լավ մարզավիճակում եմ գտնվում, սակայն դժվար թե որոշեմ վերադառնալ ռինգ: Իմ արագությունն ու ամրությունը տարիների ընթացքում պահպանվել են:

Ինձ դուր է գալիս երիտասարդ բռնցքամարտիկների հետ շփվելը: Նրանցից ես շատ բան եմ սովորում»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Թայսոնը:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռացել է 2005 թվականին: Ամերիկացի բռնցքամարտիկն իր կարիերայում 50 հաղթանակ է տարել և պարտվել 6 մենամարտում: