ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար: Այդ մասին Բաթումում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
Հոկտեմբերի 3-ին Վրաստանում տեղի է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն է: Դա նաեւ առիթ է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,- նիստի բացման ժամանակ Գյոթեմյուլլերի խոսքը մեջբերում է դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments