Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հիասթափված է ընտրանու անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթից աշխարհի առաջնությունում:
«Անդրանիկի հարցում ես ևս հիասթափված եմ: Չնայած, որ մեծ դժվարություններ հաղթահարելու արդյունքում հասավ աշխարհի առաջնություն: Դեռևս ընթացիկ տարվա հուլիսին թոքաբորբով էր հիվանդացել:Մարզումների ժամանակ, սակայն, նույնիսկ աշխարհի ռեկորդային քաշեր էր բարձրացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Մասնագետի պնդմամբ` Կարապետյանն իր քաշում չի կարող մասնակցել 96 կգ մարզիկների պայքարին: «Ձախորդ Փանոս, որ ասում են, Անդրանիկի համար են ասում, քանի որ հազարներից մեկի հետ կարող են նման բաներ պատահել, և հենց այդ մեկը նա է: Գուցե նաև ինքը չէր հավատում իր ուժերին»,-ասաց:
Գլխավոր մարզչի խոսքով` մարզիկները պետք է համագործակցեն մարզիչների հետ և ասեն, որ, օրինակ, ցավ ունեն ուսի հատվածում կամ մեկ այլ բողոք:
0Comments