Նատալյա Պոդոլսկայան ապշեցրել է իր երկրպագուներին՝ միկրոբլոգում հրապարակելով լողազգեստով լուսանկար։ Երգչուհին, իհարկե, արդեն հասցրել է հանգստից նմանօրինակ լուսանկարներով կիսվել, սակայն երբեք ստուդիայում նման փորձ չի ունեցել։ Հավանաբար հենց սրանով է պայմանավորված ստեղծված խառնաշփոթը։
37-ամյա Պոդոլսկայան իր Instagram-ում ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում ծովափնյա հանգստին։ Երգչուհին հանդուգն բացվածքով ու կեցվածքով կերպարով պատրաստվում է հանգստանալ Իտալիայում։ «Շոկ կոնտենտ։ Նոր լողազգեստ եմ գնել, մեկնում եմ Կապրի», - հրապարակմանը կից գրել է նա։ Հմարաձակ կերպարը նա համադրել է վարդագույն զուգագուլպաներով։
Լուսանկարում աստղը ցուցադրել է իդեալական կազմվածքը։ Պոդոլսկայան վառ շպարով է։ Վլադիմիր Պրեսնյակովի կինը սեքսուալ կեցվածք է ընդունել։
Երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել կադրին կից․ «Շքեզ կին», «Իմ հաճոյախոսությունները ամուսնուն, նա հիանալի կին ունի», «Կարծես լատինաամերիկուհի լինի», «Աստված իմ, անթերի կազմվածք ունես», «Անիրական գեղեցկություն», «Իդեալական գեղեցկություն», «Ես շոկի մեջ եմ։ Ինչպես կարելի է ծննդաբերությունից հետո նման կազմվածք ունենալ», - գրել են նրանք։
0Comments