Ինչ էր ասում Ժակ Շիրակը կանանց, Պուտինի, Ելցինի մասին

Քաղաքականությունը դա անհրաժեշտը հնարավոր դարձնելն է

Մեր ժամանակների ամենավառ ականավոր քաղաքական գործիչներից, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս հինգշաբթի, սեպտեմբերի 26-ին, 86 տարեկան հասակում: Նա երկու անգամ հաղթել է նախագահական ընտրություններում, իսկ մինչ այդ երկու անգամ եղել է հանրապետության վարչապետ և երեք անգամ դարձել Փարիզի քաղաքապետ: Նա սիրում էր կանանց և չէր սիրում զրահապատ մեքենաներ, նա սեր էր խոստովանում Ռուսաստանին և ատում անգլիական խոհանոցը: Analitik.am-ը, հղում անելով Լենտայի համապատասխան հրապարակմանը, ներկայացնում է Ժակ Շիրակի հիմնական մեջբերումները Ելցինի, Պուտինի, ՆԱՏՕ-ի և մարդկության մասին։

«Քաղաքականությունը դա անհրաժեշտը հնարավոր դարձնելն է»։

«Ժողովուրդն ընտանիք է: Կապը, որը միավորում է բոլորիս, մեր ամենաթանկարժեք ձեռքբերումն է»։

Ֆրանսիայի բաց առաջնությանը Ժակ Շիրակը, նրա դուստրը՝ Կլոդ Շիրակը և Նիկոլա Սարկոզին: Փարիզ, հունիս 1985 թ․

«Մեր տունն այրվում է, իսկ մենք նայում ենք ուրիշ կողմ: Երկրին ու մարդկությանը վտանգ է սպառնում, և մենք բոլորս ենք պատասխանատու դրա համար»։

«Ժողովրդավարությունը չի կարող արտահանվել զրահապատ մեքենայով»։

Ժակ Շիրակը քարոզարշավներ է իրականացնում Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ընթացքում: Հունիս, 1981 թ

«Մեծ Բրիտանիայի միակ ներդրումը Եվրոպայի գյուղատնտեսության մեջ խենթ կովի կատաղությունն է: <...> Հնարավոր չէ վստահել այն մարդկանց, ովքեր վատ են պատրաստում: Սա Ֆինլանդիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ ամենավատն են կերակրում»։

«Երբեք մի ընդունեք ծայրահեղականության, ռասիզմի կամ հակահրեականության որևէ դրսևորում: Մեր պատմության ընթացքում ծայրահեղականությունը գրեթե տանում էր դեպի անդունդ: Դա թույն է, որը բաժանում, այլասերում և ոչնչացնում է»։

Ժակ Շիրակը 35 տարեկան հասակում: Այդ ժամանակ՝ Ֆրանսիայի կառավարության ամենաերիտասարդ նախարարը։

«Ես չեմ սիրում զրահապատ մեքենաներ, քանի որ դրանց մեջ չես կարող լիարժեք բացել պատուհանը, իսկ ես սիրում եմ ձեռքս դնել դռան վրա»։

«Ես 18 տարի եղել եմ Փարիզի քաղաքապետ, և գիտեմ, որ փարիզեցիները չեն սիրում պաշտոնական ավտոշարասյունը, այնպես որ, ես կանգ եմ առնում կարմիր լույսի տակ, ինչպես բոլորը»:

Ժակ Շիրակը, նրա կինը՝ Բերնադեթը և դուստրը՝ Կլոդը, ընկերուհու հետ Կորրեսում արձակուրդի ընթացքում:

«Եղել են կանայք, որոնց ես սիրել եմ․․․Ամբողջ ուժով, որքան հնարավոր է աննկատ»։

Ժակ Շիրակը Ռուսաստանում, 1993 թվականի հունիսի 1-ին:

«Պարոն Նախագահ, հարգելի Բորիս Նիկոլաևիչ: <...> Ինձ հատկապես հուզեցին այն հրաշալի մահճակալները, որոնք դուք ինձ ներկայացրեցիք և (Գերմանիայի կանցլեր) Հելմուտ Կոլյուին: Նրանք հիանալի խորհրդանիշ են մեր երեք երկրների հարաբերությունների համար»,-Բորիս Ելցինի հետ ունեցած նամակագրությունից մի հատված, 1998-ի մարտի 27

Փոխադարձ կապերի, համագործակցության և անվտանգության մասին Ռուսաստան-ՆԱՏՕ-ի հիմնադիր ակտի ստորագրումը: Փարիզ, 26 մայիսի 1997 թ.

«Ռուսները և ամբողջ աշխարհը կհիշեն նախագահ Ելցինին որպես մի մարդու, որն իր քաջության, հաստատակամության և քաղաքական կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ բերել ազատությանը և Ռուսաստանին դնել ժողովրդավարության ճանապարհին»:

Ժակ Շիրակի և Միշել Դ Օրնանոյի պաշտոնական այցը` ԽՍՀՄ

«Անհնար է ժողովրդավարական հասարակություն ստեղծել առանց խոսքի ազատության և, հետևաբար, մամուլի ազատության ապահովման /Ռուսաստանում/»:

«Ես առաջինն էի, որ առաջ քաշեցի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերության գաղափարը»

Ժակ Շիրակի պաշտոնական այցը Ռուսաստան, 2001 թ

«Թող այս դիմակայությունը (Եվրամիության և Ռուսաստանի միջև) դրսևորվի միայն գաղափարների աշխարհում: Եկեք պաշտպանենք մեր ինքնատիպությունը բառերով, այլ ոչ թե զենքով»:

«Ես նույնպես, ինչպես Պուտինը Պյոտր առաջինի մեծ երկրպագուն եմ, բայց եթե ստիպված պետք է տրվել պատմությանը, կնախընտրեի Լյուդովիգ XIV-ին»: