Անհամաձայնությունը չի նշանակում թշնամանք, անհամաձայնությունը տարբեր կարծիքներ են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ եղած անհամաձայնություններին, որոնց մասին բարձրաձայնեց նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Ցանկացած նորմալ երկրոմ պիտի լինեն տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք թշնամի, մենք իրավունք չունենք եւ որեւէ մեկը իրավունք չունի, ով ուզում է լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, սա իրենց քմահաճույքը չէ։
Ղարաբաղում այսպիսի ասացվածք կա՝ «ապորդ տունը չի», այսինքն հոր տունը չի սա։ Բոլորը պետք է այնպես անեն, որ միասնականություն լինի։ Պաշտոնական Երեւանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ։ Նույնը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է պաշտոնական Երեւանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Սկզբունքային անհամաձայնություն Արցախի ապագայի վերաբերյալ չկա»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:
0Comments