Այս տարի ավելի քան 100 ավտոմատացված մաքրուհի-ռոբոտներ են գործարկվելու Սինգապուրում: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, նման ռոբոտներից մեկն արդեն «աշխատանքի է անցել» երկրի Ազգային պատկերասրահում:
Էլլա անունով ռոբոտը մաքրություն է անում պատկերասրահի տարածքում: Ռոբոտների արտադրությամբ զբաղվում է տեղի Lionsbot ընկերությունը:
«Նրանք լավ են մաքրում, աշխատում են որպես թիմ, ինչպես նաև օգնում են հավաքարարաներին դժվարին և վտանգավոր գործեր անելիս», - նշում է ռոբոտաշինական ընկերության համահիմնադիրը:
Էլլան երեք ժամը մեկ վերալիցքավորման կարիք չունի: Բացի այդ, ռոբոտն այնպես է ծրագրավորված, որ կատակներ էլ է կարողանում անել: Մաքրուհի-ռոբոտներին կարելի է վարձակալել ամսական 1000 դոլար վարձավճարով:
Այցելուներից ոմանց վախեցնում է ռոբոտների տարածումն աշխարհում: Մաստնագետների խոսքով նույնպես ռոբոտներն օրեցօր ներխուժում են աշխատաշուկա, սակայն ամբողջովին փոխարինել մարդկանց դրանք չեն կարողանա, այլ կգործեն որպես օգնական:
0Comments