Կանադական օդանավակայանում ավտոբուսը բախվել է Կանադայի Լիբերալ կուսակցությանը պատկանող ինքնաթիռին, որով նախընտրական քարոզարշավի ժամանակ պետք է ճամփորդի երկրի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է CBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգի մայրաքաղաք Վիկտորիայի օդանավակայանում, ուր Թրյուդոն նախընտրական շտաբի մյուս անդամների և լրագրողների հետ մեկնել է՝ ընտրարշավի առաջին օրը քարոզարշավ իրականացնելու համար:
ԶԼՄ-ների համար նախատեսված ավտոբուսը հարվածել է ինքնաթիռի թևին` դրա վրա նկատելի քերծվածք առաջացնելով: Հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դեռևս պարզ չէ` արդյոք վերանորոգման կարիք կա, թե ոչ:
Լիբերալ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի խոսքով` վարչապետի պլաններում փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վնասի գնահատման մասնագիտական եզրակացություն անպայման կլինի:
0Comments