Ամերիկացի միլիարդատերերը, այդ թվում՝ Ջորջ Սորոսը եւ Ռիդ Հոֆմանը, թողարկում են նոր հանրային կորպորացիա՝ ֆինանսավորելու նոր մեդիա ընկերություններն ու ապատեղեկատվության դեմ պայքարի ջանքերը, գրել է Axios-ը։
«Good Information Inc»-ը կֆինանսավորի եւ կընդլայնի այն ընկերությունները, որոնք աջակցում են փաստերի վրա հիմնված տեղեկատվությանը: Իր առաքելության շրջանակներում նա նախատեսում է ներդրումներ կատարել տեղական լրատվական ընկերություններում:
Խումբը կղեկավարի Տարա Մակգոուենը, որը նախկինում ACRONYM ոչ առեւտրային կազմակերպությունը ղեկավարող դեմոկրատ ստրատեգ էր:
«Good Information»-ը մեկնարկում է բազմամիլիոնանոց դոլարների ներդրումներով՝ Հոֆմանի գլխավորությամբ, որին միացել են ներդրողներ Քեն եւ Ջեն Դուդան, Incite Ventures-ը եւ Ջորջ Սորոսը: «Մենք բացահայտում ենք մեր ներդրողների մասին տեղեկությունները, քանի որ կարծում ենք, հատկապես հիմա, որ անվստահության այս մթնոլորտում, թափանցիկությունն իսկապես կարեւոր է», - ասել է Մակգոուենը:
«Good Information Inc»-ը ներդրումներ կկատարի նոր ձեռնարկությունների եւ լուծումների մեջ, որոնք կօգնեն հաղթահարել ապատեղեկատվության ճգնաժամը: Սա կարող է նշանակել ֆինանսավորում նոր կամ գոյություն ունեցող ընկերություններին, որոնք նորություններ են հրապարակում գործող լրատվամիջոցներից:
Մակգոուենն ասում է, որ խումբը կարող է ներդրումներ կատարել կազմակերպություններում ողջ քաղաքական սպեկտրով, քանի դեռ նրանց խմբագրական չափանիշները աջակցում են փաստերի վրա հիմնված տեղեկատվությանը:
«Տեղեկատվական ճգնաժամը, որում մենք գտնվում ենք, շատ ավելին է, քան քաղաքականությունը», - ասել է Մակգոուենը:
0Comments