Որպեսզի որդին բաց չթողնի դասերը, կինը ստել է, որ ինքնաթիռում ռումբ կա

Մանրամասներ

1

Չիկագոյի բնակչուհին, որը ցանկանում էր շտապ տուն վերադառնալ, որպեսզի որդին բաց չթողնի դասերը, որոշել է հայտնել Ֆլորիդայի օդանավակայանում ռումբի պայթյունի սպառնալիքի մասին այն բանից հետո, երբ նրա ընտանիքը ուշացել է թռիչքից:

46-ամյա Մարինա Վերբիցկայան ձերբակալվել է Ֆորտ Լաուդերդեյլ միջազգային օդանավակայանում այն ​​բանից հետո, երբ օդանավակայանի երեք աշխատակիցներին ասել է, որ իր ուղեբեռում, որն արդեն ինքնաթիռում է, ռումբ կա:

Վերբիցկայան, ով ամուսնու եւ որդու հետ էր, բարկացել է, երբ JetBlue-ի աշխատակիցները հայտնել են, որ նրանք ուշացել են թռիչքից:

Ինքնաթիռն արդեն շարժվել էր թռիչքուղով, սակայն սպառնալիքի պատճառով ուղեւորները տարհանվել են. մանրակրկիտ որոնումների արդյունքում պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:

Վերբիցկայայի ընտանիքը Sun-Times-ին պատմել է, որ անհանգստանում էին, որ իրենց որդին բաց կթողնի դպրոցի դասերը:

Վերբիցկայային մեղադրանք է առաջադրվել ռումբի, պայթուցիկ նյութերի կամ զանգվածային խոցման զենքի մասին կեղծ հաղորդման համար:

JetBlue-ի չվերթը, որը թռիչքուղու վրա էր 20:45-ի սահմաններում, ի վերջո հետաձգվել է:

Sun-Times-ի հաղորդմամբ՝ դատավորը 10.000 դոլարի գրավ է սահմանել է եւ պարտավորեցրել կնոջը հոգեկան առողջության փորձաքննություն անցնել: