UFC-ի նախագահ Դան Ուայթը հայտնել է, թե որ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մենամարտը:
«Խաբիբի հաջորդ մրցակիցը Տոնի Ֆերգյուսոնն է: Եթե Տոնին հրաժարվի մենամարտից, կամ այն հետաձգվի, հնարավոր կլինի մենամարտ կազմակերպել Մաքգրեգորի հետ»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ էր տարել Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ:
Իռլանդացի մարզիկը վերջերս ցանկություն էր հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել Նուրմագոմեդովի հետ և վերադարձնել UFC-ի չեմպիոնի տիտղոսը:
Խաբիբ Նուրմագոմեդովը սեպտեմբերի 7-ին ամերիկացի Դասթին Պուարյեի հետ մենամարտում պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:, գրում է sport.news.am
0Comments