Պարզվում է, որ մեր մայրերը, ոչ միայն աշխարհի մեզ ամենահարազատ մարդիկ են, այլեւ` ամենաօգտակար: Այն, որ մայրական կաթը ամուր սրտամկանային համակարգի եւ ուժեղ իմունիտետի գրավականն է, պարզ է բոլորի համար: Բայց կա նաեւ մեկ նորություն: Glob-news կայքի տվյալներով` ուսումնասիրողների միջազգային խումբը հայտարարել է, որ կրծքով կերակրելը ամրապնդում է ոչ միայն փոքրիկի ընդհանուր ֆիզիական առողջությունը, այլեւ դրականորեն է ազդում նրա հոգենյարդամանական համակարգի վրա:
Մայրական կաթով կերակրված մարդը ավելի քիչ է ենթարկվում ներվոլոգիական բնույթի խանգարումների: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արհեստական սնունդ ստացած երեխաների մոտ օքսիտոցինի զգալի պակաս է նկատվել: Դա այն հորմոնն է, որը պատասխանատու է մարդուն սթրեսներից պաշտպանելու համար: Այդ «երջանկության ըմպելիքի» մեծ պաշարը, որ մեզ պաշտպանում է հոգեբանական վնասվածքներից, մենք ստանում ենք բնական կերակրման շնորհիվ:
Ուսումնասիրողների կարծիքով, կրծքի կաթը կարող է պարունակել բնական նյութեր, հակադեպրեսանտներ` նման նրանց, որոնք կիրառվում են դեղագիտությունում: Եւ վերջում, առանց հուզական ենթադրությունների: Կրծքով կերակրող մոր ու փոքրիկի միջեւ կապվածությունն ու սերն ավելի շատ է լինում:
0Comments