Հղի կնոջ դիետան կարող է երեխայի մոտ սրտի խնդիրներ առաջացնել

Այն մկնիկների մոտ, որոնց մայրերն օգտագործել են քաղցր եւ ճարպոտ կեր, նկատվել է ձախ փոքր ստամոքսի հիպերտրոֆիա

Հղի կնոջ դիետան ուղղակիորեն ազդում է երեխայի մոտ սրտի խնդիրների առաջացման վրա։ Համաձայն  Սենթ Լուիսի (Վաշինգտոն) համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետների հետազոտությունների՝ ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը բացասաբար է անդրադառնում պտղի առողջության վրա։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ հղի էգերի կողմից անառողջ կերի օգտագործումը բարձրացրել է թույլ սրտով սերնդի ծնվելու վտանգը։ Ընդ որում՝ այդ խնդիրներն անդրադարձել են երեք սերնդի վրա՝ անգամ այն պայմաններում, որ մեծացած մկնիկները չեն տառապել ճարպակալմամբ եւ սնվել են ստանդարտ կերով։

Օրինակ, այն մկնիկների մոտ, որոնց մայրերն օգտագործել են քաղցր եւ ճարպոտ կեր, նկատվել է ձախ փոքր ստամոքսի հիպերտրոֆիա։ Մարդու մոտ նման վիճակը կարող է հանգեցնել սրտային անբավարարության։ Այսպիսով, սերնդի առողջության վրա ազդում են ոչ միայն շրջակա միջավայրի գործոնները, այլեւ ապագա մոր սննդային նախընտրությունները։