Փոխանակ արգելեք ինչ-որ բան անել, ցույց տվեք՝ ինչպես դա անել

60 քայլ՝ երջանիկ երեխա մեծացնելու ճանապարհին

Հոգեբան Ելենա Մակարենկոն կազմել է այն արտահայտությունների ցանկը, որոնք անպայման պետք է ասես երեխայիդ, որպեսզի նա ձևավորվի որպես լիարժեք անհատականություն, լինի երջանիկ և ուրախացնի ուրիշներին, գնահատի այն, ինչ ունի, և լինի շնորհակալ։

Ասեք
1. Ես քեզ սիրում եմ։

2. Անկախ ամեն ինչից՝ ես քեզ սիրում եմ։

3. Ես քեզ սիրում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ դու բարկանում ես ինձ վրա։

4. Ես քեզ սիրում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ ես եմ բարկանում քեզ վրա։

5. Ես քեզ սիրում եմ նույնիսկ՝ երբ դու հեռու ես ինձնից։ Իմ սերը միշտ քեզ հետ է։

6. Եթե անգամ ես հնարավորություն ունենայի ընտրել երկրագնդի յուրաքանչյուր երեխայի, միևնույն է, դարձյալ քեզ կընտրեի։

7. Ես քեզ սիրում եմ ամպի չափ։

8. Շնորհակալություն։

9. Ինձ դուր եկավ այսօր քեզ հետ խաղալը։

10. Օրվա իմ ամենասիրած հիշողությունը մեր՝ միասին ինչ-որ բան անելն է։

մայրիկ

Պատմեք
11. Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը։

12. Այն մասին, թե ինչպես էիք իրար հետ «լկստվում», երբ նրանք փոքր էին։

13. Նրանց անունների ընտրության պատմությունը։

14. Թե ինչպիսին էիք դուք նրանց տարիքում։

15. Այն մասին, թե ինչպես են միմյանց հանդիպել նրանց տատիկներն ու պապիկները։

16. Որոնք են ձեր սիրած գույները։

17. Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար։

18. Որ, երբ դուք բռնում եք նրանց ձեռքերը և սեղմում 3 անգամ, դա գաղտնի կոդ է, որը նշանակում է՝ ես քեզ սիրում եմ։

19. Ինչ պլաններ ունեք մոտ ապագայում։

20. Ինչով եք դուք հիմա զբաղված։

Լսեք

լսեք

21. Ձեր երեխային մեքենայի մեջ։

22. Ինչ է ձեր երեխան պատմում իր խաղալիքների մասին, և մտածեք որքան է դա նրա համար կարևոր։

23. Այն խնդիրը, որի լուծումն անպայմանորեն պահանջում է ձեր միջամտությունը։

24. Մի վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը։

25. Ձեր երեխայի խոսքերի հետևում թաքնված հույզերը։

Հարցրեք

հարցրեք

26. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ այդպես եղավ։

27. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե…

28. Ինչպե՞ս մենք դա պարզենք։

29. Ինչի՞ մասին ես մտածում։

30. Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը։

31. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ համ ունի սա։

Ցույց տվեք

ցույց տվեք

32. Փոխանակ արգելեք ինչ-որ բան անել, ցույց տվեք՝ ինչպես դա անել։

33. Ինչպես սուլել։

34. Ինչպես խառնել խաղաքարտերը, հովհար կամ տնակ սարքել։

35. Ինչպես կտրատել սննդամթերքը։

36. Ինչպես ծալել սպիտակեղենը։

37. Ինչպես գտնել այն ինֆորմացիան, որի պատասխանը դուք չունեք։

38. Կապվածությունը ձեր ամուսնուն։

39. Որ սեփական անձի մասին հոգ տանելը շատ կարևոր է։

Ժամանակ հատկացրեք

ժամանակ հատկացրեք

40. Միասին շինհրապարակների գործունեությանը հետևելուն:

41. Միասին թռչուններին նայելուն։

42. Միասին ինչ-որ բան պատրաստելուն։

43. Արշավներ գնալուն։

44. Միասին ցեխի մեջ թաթախվելուն։

45. Երեխայի տեմպով առաջադրանքներ կատարելուն։

46. Երեխայի հետ ուղղակի նստելուն, երբ նա խաղում է։

Ուրախացրեք ձեր երեխային

Ուրախացնել

47. Անակնկալ մատուցելով:

48. Բլիթի մեջ շոկոլադ դնելով։

49. Սմայլիկի տեսքով կերակուրը ձևավորելով։

50. Նրանց հետ հատակին խաղալով։

Ազատվեք

անակնկալ

51. Մեղքի զգացումից։

52. «Ինչպես պետք է անել, որ ճիշտ լինի»-ի տիպի մտքերից։

53. Ձեր՝ անպայմանորեն ճիշտ լինելու զգացողությունից։

Տվեք

54. Ձեր երեխային նայեք բարի աչքերով։

55. Ժպտացեք, երբ ձեր երեխան ներս է մտնում։

56. Գգվեք ձեր երեխային, երբ նա ձեզ է դիպչում։

57. Ստեղծեք անհրաժեշտ կապը ձեր երեխայի, հետ մինչև կփորձեք նրան նկատողություն անել։

58. Թույլ տվեք ձեր երեխային ինքնուրույնաբար հաղթահարել սեփական զայրույթը, ցասումը և անգամ՝ ինչ-որ բանից դժգոհությունը։
Եթե չի ստացվի, նոր միայն առաջարկեք ձեր օգնությունը։

59. Երկար օրվա վերջում լոգանք ընդունեք։ Այդպես կլիցքաթափվեք և պատրաստ կլինեք հաջորդ օրվա «փորձություններին»։

60. Ձեր երեխայի նկատմամբ բարի լինելու ձեր սիրած տարբերակն ընտրեք։