Հնդկական ատամնաբույժներն ապացուցել են, որ չեդդեր պանիրն օգնում է ատամները պաշտպանել կարիեսից:
Ըստ Indian Express-ի, հետազոտությանը մասնակցել է 12-15 տարեկան 68 պատանի: Նրանց բաժանել են երեք խմբի:
Առաջինում կամավորներին չեդդեր պանիր են տվել, երկրորդ խումբը ստացել է կաթ, իսկ երրորդը՝ առանց շաքարի յոգուրտ: Ուտելուց 10, 20 եւ 30 րոպե անց մասնագետները չափել են pH-ի մակարդակը: Երկրորդ եւ երրորդ խմբերում pH-ի մակարդակի փոփոխություն չի գրանցվել, իսկ առաջին խմբում չեդդերն ուտելուց հետո այն կտրուկ կերպով բարձրացել է, ինչը լավ է անդրադարձել ատամների էմալի վրա:
Չեդդերը նաեւ պարունակում է միացություն, որը կպչում է ատամներին՝ դրանք պաշտպանելով վտանգավոր թթուներից:
0Comments