Ջեքսոնվիլի բնակիչը ավտոմեքենան խոհանոցում է կայանել՝ «Դորիան» մրրիկից պաշտպանելու համար

Բահամյան կղզիներում «Դորիան» մրրիկի զոհն է դարձել 7 մարդ, այն շարժվում է Ջորջիայի, Հարավային Կարոլինայի եւ Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ

Ջեքսոնվիլի բնակիչը, փորձելով իր Smart ավտոմեքենան «Դորիան» մրրիկից փրկել, այն կայանել է խոհանոցում, հայտնում է FoxNews-ը:

Ջեսիկա Էլդրիջը Facebook-ում հայտնել է, որ իր ամուսին Պատրիկը «վախեցել է, որ մեքենան կարող է տուժել», ուստի այն կայանել է խոհանոցում:

Գրառմանը կցված լուսանկարներում մեքենան պատկերված է խոհանոցում, իսկ կողքին շների զույգն է:

Բահամյան կղզիներում «Դորիան» մրրիկի զոհն է դարձել 7 մարդ, այն շարժվում է Ջորջիայի, Հարավային Կարոլինայի եւ Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ: