65-ամյա Նիպտուն Տավակոլին՝ Սաութ Յորքշիրի կոմսությունից, մահացել է բադի ձվերի թունավորումից, որոնք նա գնել է Լինքոլնշիր կոմսության հյուսիսի գյուղական տոնավաճառում։
BBC News տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ տղամարդը ձվերը գնել է հունիսի սկզբին եւ մի քանի օրից պատրաստել ու կերել է 4 ձու։ Շուտով նրա մոտ լուծ է սկսվել, առաջացել է թուլություն։ Երբ նա դիմել է բժշկի, նրան սալմոնելյոզ են ախտորոշել։
Օգոստոսի կեսին տղամարդը մահացել է օրգանների չաշխատելու պատճառով։
Տավակոլիի ազգականները պնդում են, որ նա երկար տարիներ աշխատել է հասարակական սննդի ասպարեզում եւ գիտեր ինչպես ճիշտ պատրաստել բադի ձվերը։ Ավելին, նրանց խոսքերով, նա առողջ էր եւ ամուր։
BBC-ի տվյալներով, Տավակոլին երկրորդ մարդն է, որ վարակվել է սալմոնելյոզով այն բանից հետո, երբ գնել է Ջենի Սերքամի ֆերմայի մթերքներից։
Վերահսկող մարմինները այժմ ստուգում են վերջինիս բադերին, որոնց մի մասին Տավակոլիի մահվանից հետո, կնոջ խոսքերով, «աղվեսները կերել են»։
Պարենային ստանդարտների գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ֆերմայի ստուգված ձվերի վրա դրոշմ է դրվում, որը թույլ է տալիս դրանք վաճառել։ Սակայն այդ ստանդարտները վերաբերում են միայն հավի ձվերին։
Հաստատությունը խորհուրդ է տվել երեխաներին, ծերերին եւ առողջական խնդիր ունեցողներին խուսափել սննդի մեջ բադի հում կամ ոչ բավարար եփված ձվեր գործածելուց։
0Comments