ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Ինչպես լրագրողներին հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սա խմբակցության առաջին հանդիպումն է արձակուրդից հետո, քննարկվելու են տարբեր հարցեր:
Ի տարբերություն Մակունցի, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնիսկ կանգ չի առել լրագրողների հետ զրուցելու համար: Factor.am-ի լրագրողի՝ Ամուլսարի հետ կապված հարցը լսելուց հետո Նազարյանը հայտարարել է, թե չի պայմանավորվել հարցազրույցի համար և մուտք է գործել շենք:
0Comments