Այսօր՝ խորհրդարանում, հայտարարությունների ժամին, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է անդրադառնալ հայ-ասրբեջանական սահմանի լարվածությանն ու Բաքվից եկող ռազմատենչ հայտարարություններին:
Հայրապետյանն ասել է, որ պաշտոնական հանդիպումներից առաջ Բաքուն միշտ է փորձել լարել իրավիճակը.
«Այդուհանդերձ, կցանկանային այս ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որպեսզի մեզ հետ չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով: Չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեն մեր խաղաղասիրությունը շփոթել մեր թուլության հետ և վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ»,- ասել է Աժ պատգամավորը:
0Comments