Վեյփեր ծխող դեռահասները 3,5 անգամ ավելի հաճախ են մարիխուանա գործածում: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:
Նշվում է, որ վերջին 5 տարում երիտասարդների շրջանում զգալիորեն աճել է էլեկտրոնային ծխախոտի տարածվածությունը: Միաժամանակ, անցկացված մեթաանալիզը վկայում է, որ վեյփերների շրջանում մարիխուանայի գործածման հավանականությունն ավելի բարձր է, քան այն դեռահասների շրջանում, որոնք էլեկտրոնային ծխախոտներ երբեք չեն փորձել:
Ընդ որում՝ 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների շրջանում վեյփինգից հետո մարիխուանայի գործածման հավանականությունը ավելի բարձր է՝ 18-24 տարեկան երիտասարդների համեմատությամբ:
Գիտնականները նշում են, որ ստացած տվյալները ցույց են տալիս երիտասարդների շրջանում էլեկտրոնային ծխախոտների տարածվածության խնդրի լուծման կարեւորությունը, ինչը կօգնի սահմանափակել բնակչության այս խմբում մարիխուանայի գործածումը:
Անցկացված հետազոտությանը կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ JAMA Pediatrics ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է NEWS.am Medicine:
0Comments