Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհ. այրվել է մոտ 80 հա տարածք

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել

Օգոստոսի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 10 հա բուսածածկույթ, 1000 քմ, 2000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, 800 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 1500 քմ,  Արարատի մարզի Մրգավետ գյուղում՝ մոտ 2000 քմ, Ղուկասավան գյուղում՝ մոտ 200 քմ և 300 քմ եղեգն,  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ և 10 ծառ, Մերձավան գյուղում` 10 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1 հա,  Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, 800 քմ բուսածածկույթ, Արզնի գյուղում՝ 1 հա, Զառ գյուղում՝ 20 հա, Առինջ գյուղում՝ մոտ 5 հա, Պտղնի գյուղում՝ մոտ 3000 քմ և 15 ծառ,  Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 200 քմ, Արթիկ-Հառիճ ավտոճանապարհին՝ 1 հա,  Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ 7000 քմ, Գեղանուշ գյուղում՝ 3 հա բուսածածկույթ,  Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1700 քմ, 1300 քմ, Կողբ գյուղում՝ 500 քմ, Սարիգյուղ գյուղում՝ 3.5 հա, Արծվաբերդ գյուղում՝ 7 հա, 14 հա, Պառավաքար գյուղում՝ 2500 քմ,  Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 600 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: