Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում. Վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր

Մանրամասներ
Վիճաբանություն ծեծկռտուք

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»: 

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ոստիկանության Արաբկրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին ժամը 21։10-ին Վ.Փափազյան փողոցի 8 հասցեում գործող «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Գ․-ն, 19-ամյա Գ․ Մ․-ն, 17-ամյա Ն․ Մ․-ն, 17-ամյա Ս․ Ջ․-ն, 17-ամյա Ն․ Ա․-ն և դեռևս չպարզված անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ս.Ջ․-ն ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։