Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Իսպանիայում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում:
Աստղիկի նոր լուսանկարները Միջերկրական ծովի ափից են: Ամառային լուսանկարներին կից նա գրել է․ «Արևայրուքն անցնում է, իսկ հիշողություններն ու զգացողություները հավերժ մնում են»:
Իսպանիան Աստղիկի համար հարազատ երկիր է դարձել, որտեղ բավականին հաճախ է վայելում իր հանգիստը: Ժամանակին երգչուհին նույնիսկ ապրել է այստեղ, հիմա նա տեղափոխվել է Հայաստան, սակայն արձակուրդները շատ հաճախ անցկացնում է Բարսելոնայում:
0Comments