Պահանջում եմ հրապարակել հեռախոսազրույցը. ֆեյսբուքյան բանավեճ

Ինչպես տեսնում ենք խնդիրը համատարած է

Ֆեյսբուքյան օգտատեր Ալիկ Հայրապետյանը երեկ գրել էր, որ 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար Արաբկիր Բժշկական կենտրոնում պահանջում են գումար։

Այսօր Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է․ «Տվյալ դեպքով` մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում` երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը:

Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»:

Ֆեյսբուքյան օգտատերը կրկին դիմում է Առողջապահության նախարարին․

Alik Hayrapetyan

Առողջապահության նախարարությունը պարտավոր է արդեն հրապարակել իմ և իրենց պաշտոնական ներկայացուցչի հեռախոսազրույցը կամ այն ինձ տրամադրել։ Որտեղ ԱՆ ներկայացուցիչ իմ մի քանի անգամ հստակ հարցին ի պատասխան Եվա Փիլիպոսյանը երեկ զրույցում ասել էր,որ անկախ ուղեգրից Արաբկիր ԲԿ-ում երեխայի սոնոգրաֆիան լինելու է վճարովի։
Եթե ԱՆ փորձեց խուսափել կամ թաքցնել այդ պաշտոնական հեռախոսազրույցը, թերևս այս ամենը մտածելու տեղիք կտա։ Խնդրեմ հրապարակեք և թող ողջ հանրությունը իրական գնահատականեր տա այն ինչը իրականում կա։ Իսկ Արսեն Թորոսյանի ուղեգրի հետ կապված հայտարարությանը, թերևս լավագույն պատասխանը մեկնաբանություններում առկա փաստերն են։

Իսկ անձնական զրույցի մեջ երեխայի հարազատը նշեց, որ երեկ մի քանի անգամ շեշտել է հնարավոր ուղեգրի առկայության մասին։ԱՆ-ից պատասխանատուն հստակ ասեց,որ դա Արաբկիր ԲԿ-ում լինելու է վճարովի,անկախ ուղեգրի առկայությունից։Ինչպես տեսնում եմ մեկնաբանություններից այս խնդիրը համատարած է և ուղեգիրը ևս լուծում չի եղել։ Երեկ ԱՆ բոլորը ասում էին հիվանդանոցում վճարովի է անկախ ուղեգրից, այսօր լրիվ այլ բան են ասում :))) ավելի շուտ ես  խնդիրը բարձրաձայնում և ոչ թե մեկ խնդրի պատճառով,այլ ինչպես տեսնում ենք խնդիրը համատարած է։

Եվ ԱՆ պաշտոնական դիրքորոշումը երեկ բավականին տարբեր էր։ Իմ և ԱՆ ներկայացուցչի մինչև եղել է հեռախոսազրույց, որը ձայնագրվել է քանի որ բոլոր թեժ գծով զանգերը սպասարկման որակը ստուգելու համար որքանով տեղյակ եմ ձայնագրվում է։ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնապես հարցում է ուղարկել նախարարին և այդ պատասխանից հետո կարծում եմ նշված խնդրի վերաբերյալ ավելի հստակ դիրքորոշում կլինի։ Մեկ պարզ օրինակ երեկ ԱՆ խորհրդականի գրառումը ՖԲ գրառմանս, որտեղ որևէ խոսք չի գնում որ ծնողը իրավունք ունի իր երեխայի համար ուղեգիր ստանալ և տանել հիվանդանոց սոնոգրաֆիա անելու համար, այլ հակառակը ևս փաստում է որ գործող իրավական ակտերով աշխատակիցը ճիշտ պատասխան է ինձ տվել։ hraparak.am

Հասմիկ Բաբաջանյան