Տխրահռչակ նոյեմբերի 9-ից անցել է գրեթե 7 ամիս, և ժամանակը սկսել է ի վնաս Ռուսաստանի աշխատել: Անցած 7 ամիսների ընթացքում շոկի մեջ հայտնված Հայաստանը բավականին մատչելի թիրախ էր դարձել տարածաշրջանային դավադրությունների իրագործմանը չխոչընդոտելու առումով: Սակայն Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններն ու դրանց դեմ մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անթաքույց լոյալությունը, ՀԱՊԿ-ի անգործության հետ միասին, վերջապես բացեցին հասարակության մի մասի աչքերը՝ ծնելով բազմաթիվ հարցեր:
Անգամ հոխորտացող Ալիևն է սկսել հասկանալ, որ հողը փախչում է տակից: Նոյեմբերի 9-ի եռակողմ խայտառակ հայտարարությունը գնալով կորցնում է լուրջ ու հիմնավոր փաստաթղթի վերածվելու շանսերը, իսկ դա նշանակում է, որ Ալիևի ոտքերի տակ շատ շուտով սկսելու է երերալ ոչ միայն Շուշիի, այլ նաև հենց Ադրբեջանի հողը: Ադրբեջանի հասարակությունը, հասկանալով, որ հաղթանակը մնացել է օդում կախված ու ոչ մի ամրագրում չի ստացել, սկսելու է հարցեր տալ իր հպարտացած ղեկավարին՝ քանի՞ զոհ կա իրականում, արդյո՞ք արժեր շուրջ 30 000 զոհերի գնով գնալ այդպիսի արկածախնդրության, որի արդյունքն ամենևին էլ չի շոշափվում և այլն...
Այս պատերազմն Ալիևին պետք էր իշխանությունը երկարաձգելու համար. նրան փառք ու հաղթանակ էր պետք, դրա համար էլ ընտանիքի հետ Շուշիից տուն չի գնում՝ մեկը մեկից ոգեշունչ սելֆիներով կերակրելով իր հասարակությանը:
Այս պատերազմն ամենաշատը պետք էր Ռուսաստանին, որպեսզի աշխարհաքաղաքական վերադասավորումներին ընդառաջ՝ կարողանար թելադրողի դիրքերից ներկայանալ: Սակայն անգամ Ռուսաստանի փորձառու ղեկավարն իր ոչ պակաս փորձառու գլխավոր դիվանագետի հետ ի զորու չեղան ճշգրտորեն հաշվարկել գալիք աշխարհաքաղաքական տեղաշարժերն ու դրանց ընդառաջ գնալու որակյալ ռազմավարությունը: Այդ ամենի հետևանքով Ռուսաստանն այսօր կորցնում է Հայաստանը, շուտով կկորցնի նաև Ադրբեջանը, դե իսկ Պուտինի լավ ընկեր ու բարեկամ էրդողանն այդքան հոտառություն ունի, որպեսզի չկրկնի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի քաղաքական տխուր ճակատագիրը: էրդողանն ապացուցել է, որ կարողանում է լավ հաշվել:
Իսկ Պուտինը գիտի՞ լավ հաշվել: Բայդենի հետ պատմական հանդիպումից օրեր առաջ, Ռուսաստանի քթի տակ երեկ թարմացվեց Տաջիկստան-Ղրղզստան կոնֆլիտը, սույնով ՌԴ ղեկավարին ևս մեկ անգամ հասկացնում են՝ կան սահմաններ, որոնք անցնելու դեպքում ստիպված ես լինելու հրդեհը սեփական հարկիդ տակ հանգցնել: Ինչպես դիպուկ նկատել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը. «Եթե ԱՄՆ-Իրան-Չինաստան եռյակը որոշել ա, որ Իրանն ա այսուհետ աշխարհի նավթի ու գազի վարչության պետը, ուրեմն տենց էլ պիտի լինի, ու եթե կրտսեր «գործընկերները» դա չհասկանան, ուրեմն սովից կոտորվող Եմենը մտնելու է Ռիադը գրավի, իսկ տաջիկները մտնելու են Բիշքեկ: Այս պարզ իրողությունները չհասկացող Նեթանյահուին ոչ միայն ռադ արին վարչապետի պաշտոնից, այլ պարզապես բլոկեցին, այլևս նման քաղաքական գործիչ չկա»:
Հասկացե՞լ է, արդյոք, Պուտինը մի քանի ուղղություններից իրեն արվող թափանցիկ ակնարկները, ցույց կտա հունիսի 16-ին Բայդենի հետ հանդիպումը, համենայն դեպս, նա արդեն իր խոսնակ Պեսկովի շուրթերով այսօր շտապել է սիրաշահել ԱՄՆ նախագահին՝ ասելով, որ նրա հետ ամեն ինչ ... քննարկելու պատրաստ է այլևս:
Ինչպես նախկինում ասել ենք՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են ընթանում, որոնց արդյունքում որոշիչ դերակատարում է ստանձնել ԱՄՆ-ՉԻՆաստան-Իրան եռյակը: էրդողանը հաստատապես թեքվելու է ուժերի ծանրակշիռ կողմը՝ գոնե չկորցնելու համար այն, ինչ ունի, իսկ ահա Պուտինն ու նրա սիրելի գործիքը դարձած Ալիևը դեռ պետք է հասկանան հետագա քայլերը ու փորձեն չսխալվել:
Մի բան պարզ է. պուտինյան Ռուսաստանն արդեն կորցրել է Հայաստանը, շուտով կկորցնի նաև այն, ինչ թողել են Արցախից, իսկ Ալիևն այդպես էլ ոչինչ չի շահելու. այդ մասին արդեն մենք չէ, այլ ռուս փորձագետներն են բարձրաձայնում:
Դե իսկ Պուտինի բարձր հովանու ներքո ընտրությունների գնացող հայ քաղաքական գործիչները, հավանաբար, այդպես էլ չհասկանան, որ այն խաղը, որն իրենց ասել են խաղացեք, արդեն ավարտվել է. մինչև գիտակցեն՝ Հայաստանում ուրիշ իրականություն կլինի, և գուցե բարին էլ դա է, ոմանց համար՝ չգիտեմ, բայց Հայաստանի ու Արցախի համար ՝ հաստատ...
Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա
Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս
Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք
Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա
Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել
Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին
Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում
Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք
Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ
18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն
Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի
0Comments