Ադրբեջանը կարո՞ղ էր իրեն թույլ տալ Արցախում եղած ռուսական զորքի քթի տակ մտնել Սյունիքի սահման, եթե վստահ չլիներ...

Լրջանալ է պետք վերջապես եւ հասկանալ, որ դարերի ավանդույթ ունեցող Ռուսաստանը հոյակապ գիտի, թե ինչ է անում, եւ ունի դարերի կիրառման պատմություն ունեցող քաղաքականության մոդելներ

1

ՀԱՊԿ-ի արձագանքը չպետք է շատ զարմանալի լիներ մեզ համար: Նախ՝ ՀԱՊԿ ասվածը ֆորմալ անվանում է, իրականում խոսքը Ռուսաստանի արձագանքի մասին է: Ռուսաստանը չի պատրաստվում եւ չի էլ կարող հանդես գալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում որպես կողմ, տվյալ դեպքում՝ Հայաստանի դաշնակից: Նա կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ, ընդ որում՝ այնպիսի միջնորդ, որը հաճախ ինքն էլ կարող է իրավիճակներ հրահրել՝ հենց միջնորդության հող ապահովելու համար: Սրա պատճառն այն չէ, որ ռուսները վատն են կամ էլ հիմար են՝ չեն հասկանում իրենց իրական շահը, ինչպես շատերը մեզանում դեռ միամտաբար մտածում են՝ իբր ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, կամ էլ՝ եթե լավ բալեքի պես մեզ պահենք, ռուսները մեզ կպաշտպանեն: Իրոք, լրջանալ է պետք վերջապես եւ հասկանալ, որ դարերի ավանդույթ ունեցող պետությունը հոյակապ գիտի, թե ինչ է անում, եւ ունի դարերի կիրառման պատմություն ունեցող քաղաքականության մոդելներ, որոնք կիրառում է գրեթե ավտոմատ ռեժիմով:

Մենք, փոխանակ սպասելու ՀԱՊԿ արձագանքին ու հետո քննարկելու դա, պետք է ի սկզբանե հարցնեինք՝ արդյոք Ադրբեջանը կարող էր իրեն թույլ տալ խախտել Հայաստանի սահմանը, այսինքն՝ ֆորմալ իմաստով նաեւ ՀԱՊԿ սահմանը, եթե վստահ չլիներ, որ դա ռուսների կողմից հակադարձ պատասխանի չի արժանանա, կամ եթե չունենար լռելյայն համաձայնության երաշխիք նույն ռուսների կողմից:

Մենք պետք է նայենք քարտեզին ու հարց տանք՝ այդ ինչպե՞ս կարող է Ադրբեջանն իրեն թույլ տալ Արցախում եղած ռուսական զորքի քթի տակ մտնել Սյունիքի սահման: Եթե Ադրբեջանն այդքան հզոր է, որ կարող է այդ աստիճան անտեսել ռուսական ուժը, ապա ինչո՞ւ նոյեմբերի 9-ին կանգ առավ եւ Շուշիից չմտավ Ստեփանակերտ, այլ թույլատրեց, որ ռուսական զորքը մտնի այնտեղ: Ի՞նչն էր խանգարում Շուշիին տեր դարձած ուժին մտնել Արցախի մայրաքաղաք: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը մտնում է Սյունիք Լավրովի Բաքու կատարած այցից օրեր անց (ստույգ չեմ հիշում, գուցե նույնիսկ հաջորդ օրը):

Եվ եթե այս բոլոր հարցերը հուշում են, որ այստեղ կա ռուս-ադրբեջանական լռելյայն փոխգործակցություն, պետք է տանք նաեւ մյուս հարցը՝ իսկ ի՞նչ ընդհանուր նպատակ կարող են ունենալ այդ երկուսը Սյունիքի ուղղությամբ: Հետո պետք է հարցնենք, իսկ այդ ի՞նչ եղավ, որ Սյունիքի հարցը կտրուկ սրվեց, հետո բարձրացավ սահմանազատման թեման ու նույնքան անսպասելիորեն էլ սառեցվեց՝ թույլ տալով, որ Հայաստանում նախընտրական շրջանի մեծ մասը հանգիստ անցնի՝ առանց արտաքին լուրջ իրադարձությունների: Ի՞նչ գին ունի այդ համեմատական անդորրը: Արդյոք հիշում ենք, որ 2018-19 թթ. անդորրը սահմանին, որը ներկա կառավարությունը ներառել էր նույնիսկ իր 100 փաստի մեջ, նույնպես գին ունեցավ, եւ մեղմ ասած՝ շատ ծանր:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները