Հուլիսի 17-ին ձերբակալված գողական աշխարհի գլխավոր օրենքով գող Օլեգ Շիշկանովը, ով հայտնի է Շիշկան անունով, ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ ազատազրկման դատապարտվելն իր համար տոմս է դեպի մահ:
Այս պահին օրենքով գողը, ով մեղադրվում է քրեական աշխարհում կոնկրետ դիրք ունենալու, մարդ առևանգելու և պատգամավոր սպանելու մեջ, գտնվում է բանտում:
Քրեական հեղինակությունը պատմել է, որ երիտասարդության տարիներն արածներ համար արդեն պատասխան տվել է, արդեն հասցրել է շատ բարի գործեր անել՝ մարզադաշտ է կառուցել, հավաքել է ֆուտբոլային թիմ, Գերմանիայից ներդրումներ է բերել Ռուաստան, օգնում է սպորտի վետերանների: Իսկ քննությունը որևէ բան հաշվի չի առել, միայն ուզում են դատել:
Շիշկանը խոսել է նաև իր ձերբակալության մասին՝ հայտարարելով, որ դա արել է 50 հոգանոց խումբ, չնայած ինքը զինված էլ չի եղել:
«Մարդիկ արծիվ չեն, որ շատ երկար ապրեն, եթե ինձ պետք է դատեն, ավելի լավ է գնդակահարեն»,-ասել է 55-ամյա Շիշկանը:
0Comments