«Ռուսթավի 2» հեռուստաալիքով հեռարձակվող «P.S.» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիային, ով ուղիղ եթերում վիրավորել և անպատվել էր ՌԴ նախագահ Վլադիր Պուտինին, փոխարնել է այլ լրագրող: Այս մասին վկայում է հուլիսի 14-ին հեռուստաընկերության կայքում տեղադրված հոլովակը:
Ավելի վաղ պարզվել էր, որ Գիորգի Գաբունիայի տան վրա փակցվել էր ամոթալի ցուցանակ: Հարևանների խոսքերով, նա վարձել էր թիկնապահներ, քանի որ հաճախ կազմակերպվում են իրեն ուղղված ցույցեր:
Չնայած այն հանգամանքին, որ հաղորդավարի ոչ պատշաճ պահվածքը քննադատվեց ինչպես Ռուսաստանում, այպես էլ՝ Վրաստանում, նրան աշխատանքից հեռացնելու որոշում չկայացվեց, «Ռուսթավի 2» հեռուստաալիքը պարզապես որոշեց հեռացնել նրան եթերից երկու ամսով:
Պուտինը, մեկնաբանելով իրավիճակը, ասաց, որ չի ցանկանում պատժամիչոցներ կիրառել Վրաստանի դեմ, ոչ էլ պատրաստվում է հետապնդել Գաբունիային:
0Comments