Երիտասարդ աղջկան չի սազում

Խմբագիր Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի դստեր գրառումների մասին

Ինձ տհաճ է, ես նույնիսկ չեմ ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի և չի սազում: Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ վարչապետը, նրա կինը, աղջիկը, դասեր են տալիս մամուլին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հրապարակ թերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ խոսելով մամուլի մասուն Մարիամ Փաշինյանի գրառումների մասին:

Օհանյանի խոսքերով, եթե Մարիամը մի քիչ ուշադիր լիներ, կտեսներ, որ բոլոր լրատվամիջոցների, գոնե՝ տպագիր, հիմնադիրների կազմը հայտնի է, ֆինանսական հաշվետվություն ամեն տարի տպագրվում է, ինչն օրենքի պահանջն է. «Բացի դրանից, նա պետք է հաշվի առնի, որ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերն իրենց ընտանիքն է: Այսինքն, այդ պրիտենզիաները պետք է նախ ուղղել իրենց»: