ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի կողմից Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրով նախատեսված՝ հարստացված ուրանի մակարդակի գերազանցումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Իրանը խախտել է միջուկային համաձայնագրերը 150 մլրդ դոլարով... ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որոնք ոչինչ չեն վճարել շատ ավելի առաջ, ինչ ես նախագահ եմ դարձել, եւ նրանք գերազանցել են պաշարների մակարդակը։ Լավ չէ»,- գրել է Թրամփը Թբիթերում, գրում է news.am:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել էր, որ Իրանը բարձրացրել է ցածրամակարդակ հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամից։ Իրանն ասում է, որ չի կաշկանդի իրեն պարտավորություններով։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ երեք հարյուր կիլոգրամանոց «շեմը» վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել էր միջուկային գործարքի շրջանակում։
0Comments