Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է բոլոր նրանց, ովքեր ջուր են լցնում Ռուսաստանի թշնամիների ջրաղացին:
Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ դավաճանությունը ամենաստոր հանցագործությունն է՝ Կադիրովը նշել է, որ համաձայն է ՌԴ նախագահի հետ:
«Հայրենիքի դավաճանությունը պետք է պատժվի ամենադաժան ու ամենախիստ ձևով»,-հայտարարել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի թշնամիների ջրաղացին ջուր լցնողներին՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում 5-րդ շարասյուն ստեղծելու փորձերը դավաճանություն է:
Խոսքի վերջում Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանը եղել է ու մնալու է գերտերություն, որը որևէ մեկին թույլ չի տա թելադրել իրեն սեփական կամքը:
0Comments