Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի կանոնավոր երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ռուսաստան ժամանող Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում, ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դե, այս պահին` ոչ: Գիտեք, որ նա (Մնացականյանը) սերտ երկխոսություն է վարում իր ռուս գործընկեր Լավրովի հետ: Գիտեք, որ Պուտինը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ: Այս երկխոսությունը կշարունակվի: Ուստի ժամանակացույցում այս պահին նման բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` տեղի կունենա արդյոք հանդիպում Պուտինի եւ Մնացականյանի միջեւ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստի-ին https://ria.ru/ հայտնել էր, որ սպասվում է, որ հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:
0Comments