Թոմ Հոլանդը (Սարդ-մարդը) եւ Ջեյք Ջիլենհոլը (չարագործ Միստերիոն), որոնք խաղացել են «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆիլմում, նշել են Marvel կինոստուդիայի իրենց սիրելի ֆիլմը, բացի Սարդ-մարդու մասին պատմություններից, տեղեկացնում է The Independent-ը:
Դերասանները համատեղ հարցազրույց են տվել, եւ սիրած ֆիլմի վերաբրյալ հարցին Հոլանդն անմիջապես պատասխանել է. «Ինձ դուր է գալիս «Թոր. Լագնարեքը», իսկ Ջիլենհոլն իսկույն հավելել է.
«Ես պատրաստվում էի ասելու նույն բանը»: Հետաքրքրական է, որ ավելի վաղ Marvel-ի նույն հարցին «Վրիժառուների» դերասանները՝ Ջոն Չիդլը եւ Փոլ Ռադը, տվել են ճիշտ նույն պատասխանն՝ ընտրելով նույն ռեժիսոր Թայք Վայթիթիի՝ 2017 թվականի հենց նույն գերհերոսական ֆիլմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments