Ինչպե՞ս հագեցնել ծարավը. ելակով մոխիտո՝ առանց ալկոհոլի

Բաղադրիչներ

Բաղադրիչներ (երկու չափաբաժնի համար)

1. Ելակի օշարակ – 100 մլ
2. Կիտրոնի հյութ – 30 մլ
3. Ելակ – 10 հատ
4. Շաքարավազ – 2 թ/գ
5. Լայմ – 10 գ
6. Կիտրոնի կամ լայմի համով գազավորված ըմպելիք – 400 մլ
7. Անանուխ – 10 գ
8. Սառույց՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Լայմը քամել, ավելացնել անանուխը, ելակը, շաքարավազը, կիտրոնը հյութը:

2. Շեյքերի մեջ լցնել սառույցը, ավելացնել պատրաստի բաղադրիչները: Լավ խառնել:

3. Ավելացնել գազավորված ըմպելիքը, ելակի օշարակը և նորից խառնել:

4. Լցնել բաժակների մեջ: Մատուցելիս կոկտեյլը զարդարել ելակով և անանուխի տերևով:

Նյութի աղբյուր՝ 168.am: