Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները «ոտքի վրա» կարճատև զրույց են ունեցել մինչ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտել են դահլիճ, որտեղ պետք է անցկացվի խորհրդակցությունը, և մի քանի րոպե անց երկու երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ զրուցել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Վլադիմիր Պուտինը մինչ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը շնորհավորել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին ծննդյան օրվա առթիվ և նրան ռուսական արտադրության պաղպաղակ նվիրել, որը չինացի ղեկավարը շատ է սիրում:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը մտել է Չինաստանի ղեկավարի կեցավայրն ու շնորհավորել նրան ծննդյան 66-ամյակի առթիվ:
0Comments