Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով դասական պարտիայում պարտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։
Հայ շախմատիստը 9 միավորով մնաց երկրորդ տեղում։ Հաղթողի կոչումն ապահովեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը դասական պարտիայում սպիտակներով հաղթեց երրորդ տեղում ընթացող չինացի Յանջի Յուին եւ 13 միավորով ապահովեց առաջին տեղը։ Յանջի Յուն եւ Կարուանան ունեն 8,5-ական միավոր։
Հունիսի 14-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
0Comments