Տնական պաղպաղակ՝ առանց հավելումների. այն իդեալական է

Այնուհետև բաժակների մեջ պաղպաղակի փայտիկներ դնել և 5 ժամ պահել սառցախցիկում

Բաղադրիչներ

1. Խտացրած կաթ – 300 մլ
2. Բարձր յուղայնության թթվասեր կամ սերուցք – 300 մլ
3. Դառը շոկոլադ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադը հալեցնել:

2. Թղթե բաժակների մեջ 2 գդալ շոկոլադ լցնել և տարածել բաժակի ներքին պատերին:

3. Շոկոլադապատ բաժակները 10 րոպե դնել սառնարանում:

4. Սառը սերուցքը հարել՝ մինչև փրփրի, այնուհետև ավելացնել խտացրած կաթը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

5. Ստացված սերուցքային զանգվածը լցնել շոկոլադե բաժակների մեջ և կրկին 10 րոպեով դնել սառնարանը:

6. Այնուհետև բաժակների մեջ պաղպաղակի փայտիկներ դնել և 5 ժամ պահել սառցախցիկում: