Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը էքսիթփոլերի արդյունքների հրապարակումից հետո կատարել է առաջին հայտարարությունը, հայտնում է NUR.KZ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի թեկնածուի պաշտոնական կայքը:
«Ես ուրախ եմ, որ նախընտրական արշավը քաղաքակիրթ բնույթ է կրել, հանդարտ է անցել: Ըստ էության, դա նախընտրական ծրագրերի մրցակցություն էր: Սա վկայում է այն մասին, որ մեզ մոտ Ղազախստանում քաղաքական մշակույթը լրջորեն աճել է: Առջեւում մեծ աշխատանք է սպասում»,- հայտարարել է նա:
Նա շնորհակալություն է հայտնել հանրապետական հանրային շտաբի անդամներին, ակտիվիստներին եւ կողմնակիցներին՝ ընտրական շրջանում կատարած աշխատանքի համար:
«Դուք նկատել եք, որ երկրում իրավիճակը փոխվել է, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի իրավիճակը: Մենք դարձել ենք միջազգային տուրբուլենտ գործընթացների օբյեկտ: Լինելով համաշխարհային հանրության մասը՝ Ղազախստանը իր վրա զգում է այն ամենը, ինչ տեղի է ունենում իր սահմաններից դուրս: Մենք պետք է միասին լինենք, որպեսզի աշխատենք հանուն Ղազախստանի ապագայի»,- նշել է նա:
Կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս Տոկաեւն ասել է, որ Նուրսուլթան նազարբաեւը ուժեղ բազմազգ պետություն է ստեծել, որը հայտնի է ամբողջ աշխարհում:
«Մեր խնդիրն այն է, որ պահպանենք բոլոր ձեռքբերումները եւ առաջ ընթանանք առաջընթացի եւ արարման ճանապարհով»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահական ընտրություններում էքսիթփոլերի արդյունքներով հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Նրան աջակցել է երկրի քաղաքացիների 70 տոկոսից ավելին:
0Comments