Միացյալ Նահանգների Լուիզիանայի նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը մայիսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է՝ ոտքերին նրա դիմանկարով «բրդոտ» գուլպաներով:
Թրամփը Լուիզիանայում էր գտնվում աշխատանքային ուղեւորությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նանգեսերը նախագահի հետ հանդիպման լուսանկարը հրապարակել է Twitter-ում: Լուսանկարում նա սեղմում է Թրամփի ձեռքը՝ առաջ ուղղելով ոտքը՝ նրա դիմանկարով գուլպայով: Նախագահը մատով ցույց է տալիս գուլպան:
Լուսանկարին կցված է «վերստին բարձրացնենք գուլպաների հարգը» հեշթեգը: Նանգեսերը նաեւ գրել է, որ Թրամփին խնդրել է աջակցել American Idol հեռուստաշոուի տեղական մասնակցին: Թրամփը պատասխանել է, որ կտեսնի, թե ինչ կարելի է անել:
«Դոնալդ Թրամփ» գուլպան» Amazon-ի կայքում վաճառվում է 27, 49 դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
@BillyNungesser is an amazing, energetic leader with a boisterous sense of humor. Only a guy like Billy could get away with the Trump socks.
0Comments