Չորեքշաբթի Ռուանդայի Գերագույն դատարանը չեղարկել է օրենքը, որն արգելում է քաղաքական ծաղրանկարների հրապարակումը՝ միեւնույն ժամանակ ուժի մեջ թողնելով մեկ այլ օրենք, որը պատիժ է նախատեսում նախագահին զրպարտելու կամ վիրավորելու համար, գրում է MIGnews-ը:
Իշխանություններին վիրավորելու համար հնարավոր է առնվազն 5 տարի ստանալ:
Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին վաղուց մեղադրում են, որ նա ճնշում է մամուլին եւ խոսքի ազատությանը:
Գլխավոր դատավոր Սեմ Ռուգեն ասել է, որ այդ օրենքը՝ հոդված 233-ը, հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված խոսքի ազատությանը:
Խոսքի ազատությունը սուր խնդիր է Ռուանդայում, որտեղ RTLM ռադիոկայանով ատելությունը բորբոքող արտահայտությունների տարածումը ցեղասպանություն էր առաջացրել, որը ավելի 800 հազար մարդու կյանք էր խլել:
Ռիչարդ Միգուշան՝ փաստաբան, ով Լրագրողների ասոցիացիայի անունից հայց է ներկայացրել, ասել է.
«Արդյոք ռիսկի չեք դիմում, որ փաստացի հասնում եք գրաքննությա՞նը»:
«ԶԼՄ-ների օրենսդրության մեջ կան պաշտպանության իրական միջոցներ, որոնք կպաշտպանեն նախագահի գրասենյակին եւ ցանկացած այլ ղեկավարներին», - որոշումից հետո լրագրողներին ասել է նա:
Լրագրողների ասոցիացիայի գործադիր քարտուղար Գոնզագա Մուգանվան որոշումից հետո Reuters-ին ասել է, որ մուլտֆիլմերն արգելող օրենքի չեղարկումը մեծ քայլ է դեպի առաջ:
0Comments