Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի։ Հաղորդվում է 500 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է News 1st-ը։
Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի պատարագի ժամանակ․ պայթյուններ էին որոտացել մայրաքաղաքի և դրա մատույցների 3 եկեղեցիներում, 3 բարձրակարգ հյուրանոցներում, Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում։ Ավելի ուշ զինվորականները պայթուցիկ սարք էին վնասազերծել Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտ՝ երկրի նախագահի ժամանումից ժամեր առաջ։
«Интерфакс»-ն իր հերթին գրում է, որ ահաբեկչություններին կարող է առնչություն ունենալ տեղի արմատական «Թաուհիդ ջամաթ» խմբավորումը։ Հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով արդեն ձերբակալվել է 24 մարդ։
0Comments