Նա, ով կփորձի ոչնչացնել Բելառուսը, կանիծվի. Լուկաշենկո

Նախագահը հավելել է, որ այժմ շատ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե իբր Բելառուսն ինչ-որ պետության կազմում կներառվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ամենամյա ուղերձ է հղել երկրի Ազգային ժողովին և ժողովրդին, որի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն անհնար է ոչնչացնել, իսկ նա, ով կփորձի դա անել, կանիծվի, գրում է korrespondent.net-ը:

«Նա, ով այսօր համարձակություն կունենա Բելառուսը ոչնչացնելու՝ լինի դա նախագահ, կառավարություն կամ որևէ այլ ոք, կանիծվի բելառուս ազգի կողմից, իսկ նա, ով կփորձի դա ուժով անել, հզոր պատասխան կստանա մեր ազգի և առաջին հերթին նրանց կողմից, ովքեր ծնվել են անկախ և ինքնիշխան Բելառուսում»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահը հավելել է, որ այժմ շատ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե իբր Բելառուսն ինչ-որ պետության կազմում կներառվի, և վստահեցրել է, որ դա անհնար է, քանի որ քաղաքացիները ծնվել են ազատ և անկախ երկրում: