Կանխեք հիմքից, չորսի արարքը որակեք խուլիգանություն. Ռուբեն Մելիքյան

«Հայելին» ձվակոծելու գործողության չորս «հերոսների» արարքը պետք որակվի խուլիգանություն, և ոչ թե լրագրողի գործունեությանը խոչընդոտել

«Հայելին» ձվակոծելու գործողության չորս «հերոսների» արարքը պետք որակվի խուլիգանություն, և ոչ թե լրագրողի գործունեությանը խոչընդոտել։ Խորհրդանշական թիրախները որևէ շարժառիթից դրդված՝ ձվերով խոցելը նոր, բայց բացարձակ անընդունելի ու վտանգավոր երևույթ է, որը պետք է կանխվի պետության աներկբա քրեաիրավական գնահատականով։

Հակառակ դեպքում, եթե խորհրդանշական թիրախը կապ չունենա լրատվամիջոցի կամ այլ՝ հատուկ պաշտպանվող ոլորտի հետ, ձվակոծումը թույլատրելի արա՞րք եք համարելու, թե՞ նորից դիմելու եք «երկակի ստանդարտների»։

Կանխեք հիմքից։ Չորսի արարքը որակեք խուլիգանություն։

Ռուբեն Մելիքյան