Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը զննող սարքի միջով ուղեբեռի հետ միասին անցնող քաղաքացու տեսագրությունը համացանց էր ներբեռնել և տարածել, աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
«Տեսանյութի ներբեռնումից հետո ծառայողական քննություն էր սկսվել։ Քննության ընթացքում տեսանկարահանման հեղինակը, որը ՊԵԿ աշխատակից է, ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է»,-ասաց Լուսինե Մկրտչյանը:
0Comments