Երեւանի էլիտար շենքերից մեկում հայտնվել է լուսանկարում պատկերված գրությունը: Շենքը գտնվում է Սայաթ Նովա-Չարենց փողոցների հատման հատվածում: Այստեղ տարածք զբաղեցնելը, վարձակալելը, գնելը թանկ հաճույք է: Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, որ շենքը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Օրերս ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազից հետաքրքրվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով քրգործ կա՞, Դավթյանը պատասխանել է. «Խաչատրյանի մասով կոռուպցիոն խնդիրներ չկան»:
Այս պատասխանը եւ այս մեծադիր վահանակը Երեւանի ամենաթանկ շենքերից մեկում մտորելու հսկայական նյութ են տալիս ՀՀ հպրատ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին:
Մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ նույնիսկ ՀՀԿ-ն իր ամենամեծ վերելքի պահին իրեն նման ճոխություններ թույլ չէր տալիս:
Վարդան Մխիթարյան
0Comments