Սփյուռքի ոլորտը վերահսկող փոխվարչապետ

«Լուսավոր Հայաստանի» առաջարկին կմիանա՞ ԲՀԿ-ն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։

ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, և այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը և լինի Սփյուռքի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձևավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաև այնպիսինները, որոնք չեն ընդունվել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, և նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: