Կիսամերկ ակտիվիստները «Բրեքզիթ»-ի քվեարկության ժամանակ ներխուժել են խորհրդարան

Ներխուժման պահին ելույթ ունեցող լեյբորիստ Պիտեր Քայլը, տեսնելով տարօրինակ ակցիան, կատակով նշել է, որ «դա է «մերկ ճշմարտությունը

Կլիմայական փոփոխությունների հարցերով մտահոգ ակտիվիստները ներխուժել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք, մասնավորապես՝ Համայնքների պալատ, որտեղ «Բրեքզիթ»-ի այլընտրանքային տարբերակների քննարկումն ու քվեարկությունն էր ընթանում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, շենքում նրանք գրեթե ամբողջովին մերկացել են: Միայն վարտիքներ կրող կին և տղամարդ ցուցարարներն օրենսդիրների ապշած հայացքների ներքո իրենց կիսամերկ մարմինները հպել են պատգամավորներին նիստին հետևող ներկաներից բաժանող թափանցիկ ապակուն:

բփձգթ



Ներխուժման պահին ելույթ ունեցող լեյբորիստ Պիտեր Քայլը, տեսնելով տարօրինակ ակցիան, կատակով նշել է, որ «դա է «մերկ ճշմարտությունը»:

Ներկաներից մեկը պատմել է, որ ակտիվիստների մարմիններին կլիմայական ճգնաժամի վերաբերյալ կարգախոսներ են գրված եղել:

փտգփձջւը



«Անձամբ ես այդքան էլ չեմ մտածում «Բրեքզիթ»-ի մասին: Ինձ համար առաջնային են ավելի մեծ, համամարդկային խնդիրները»,-ասել է ակտիվիստներից մեկը՝ ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը հրատապ լուծման կարիք ունի:

բփբհտձ