Վերլուծաբանները կանխատեսում են, որ Samsung-ը 2023 թվականի առաջին եռամսյակում կստանա ավելի քիչ եկամուտ՝ iPhone-ի պահանջարկի անկման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Regnum-ից։
Նշվում է, որ Apple-ի բնական արձագանքը վաճառքի անկմանը Հարավային Կորեայի ընկերության կողմից մատակարարվող դիսփլեյների քանակի պատվերների նվազեցումն է:
Refinitiv SmartEstimate-ի վերլուծաբանները ենթադրում են, որ այս պատճառով Samsung-ի տարեկան շահույթը 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ զգալիորեն կնվազի`15.6 մլրդ-ից իջնելով 6.4 մլրդ դոլարի:
IPhone-ի պահանջարկի անկումը հարվածել է Samsung-ի շահույթին
Մանրամասներ
0Comments