2020թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը պատրաստվել է երկրի խորհրդանիշ համարվող սակուրայի ծաղկի տեսքով, գրում է thisiscolossal.com կայքը:
Ալյումինի թափոններից պատրաստված ջահը հնգաթերթ ծաղկի տեսքով է:
2020թ. մարտի 26-ից սկսած ջահը 121 օր շարունակ հերթափոխով դեպի Տոկիո կհասցնի 80-90 մարզիկ:
Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաև 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվեն նաև 16-րդ Պարալիմպիկ խաղերը:
0Comments