Պուտինը մեկուսացել է. Նա աշխատանքից ազատել է կամ տնային կալանքի տակ է դրել իր որոշ խորհրդականների. Բայդեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բրիֆինգի ժամանակ ասել է, որ նշաններ կան, որ Պուտինը մեկուսացել է։

«Նա կարծես մեկուսացել է, և կան նշաններ, որ նա աշխատանքից ազատել է կամ տնային կալանքի տակ է դրել իր որոշ խորհրդականների», ասել է Բայդենը։

Նա նաեւ նշել է, որ ոչ մի ապացույց չի տեսնում Պուտինի կողմից Ուկրաինայից զորքերը դուրս բերելու մասին։ «Ես մի քիչ թերահավատ եմ, թե արդյոք նա իսկապես նահանջում է», եզրափակել է Բայդենը: